Բանաստեղծ Հովհաննես Մարիկյանին շնորհվեց “Հայոց լեզվի դեսպան” մեդալ

Բանաստեղծ Հովհաննես Մարիկյանին շնորհվեց  “Հայոց  լեզվի դեսպան” մեդալ

Նոյեմբերի 11-ին Նինոծմինդա քաղաքի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնում հատուկ նշանակության միջոցառում էր:

Անվանի բանաստեղծ Հովհաննես Մարիկյանին հանձնվեց Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից շնորհված “Հայոց լեզվի դեսպան” մեդալ, իսկ բանաստեղծներ Ալբերտ Իսոյանին և Գևորգ (Հայաս) Կուկուրյանին հանձնվեցին Հայաստանի Գրողների միության անդամության մասին վկայականներ:

Հովհաննես Մարիկյանը ծնվել է 1952 թվականին Հեշտիա գյուղում: 1999 թվականից հանդիսանում է Վրաստանի Հայ գրողների “Վերնատուն” միության անդամ, արձակ և չափածո ստեղծագործությունների 8 ժողովածուների հեղինակ:

Բանաստեղծ, գրող, ազգագրագետ և մանկավարժ Ալբերտ Իսոյանը ծնվել է 1938 թվականին Սաթխա գյուղում: Նա ևս 8 գրքերի հեղինակ է, և այժմ ակտիվ կերպով աշխատանքներ է տանում հինավուրց իրերի էկսպոնատների թանգարան հիմնելու ուղղությամբ:

Բանաստեղծ և մանկավարժ Գևորգ (Հայաս) Կուկուրյանը ծնվել է 1955թ. Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղում:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին բանաստեղծների ընկերները և հասարակության տարբեր ներկայացուցիչներ, ովքեր սրտաբուխ խոսքեր հնչեցրին և հետագա ստեղծագործական հաջողություններ մաղթեցին անվանի բանաստեղծներին:
Միջոցառումը էլ ավելի գեղեցկացրին Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի սաները իրենց ասմունքով և երգերով:
Մանրամասները լսեք ռեպորտաժում.