Թբիլիսիում անցկացվում է ավանդական շաբաթօրյա բողոքի երթ

Թբիլիսիում անցկացվում է ավանդական շաբաթօրյա բողոքի երթ

Թբիլիսիում անցկացվում է ավանդական շաբաթօրյա բողոքի երթ։ Այսօրվա երթը նվիրված է 2025 թվականի հոկտեմբերի 4-ի իրադարձությունների համար դատապարտված քաղաքացիներին։

Մայիսի 7-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը վճիռ կայացրեց հոկտեմբերյան բողոքի ցույցերի ժամանակ նախագահական պալատը գրավելու փորձի գործով։ Տասը մեղադրյալ դատապարտվեց ազատազրկման։ Մասնավորապես, համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման։

Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկեցին՝ «Ազատություն Պաատա Բուրչուլաձեին» և «Ազատություն խղճի բանտարկյալներին»։

Ցուցարարները հավաքվել էին Ֆիլարմոնիայի մոտ՝ Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենք երթով շարժվելու համար։ Բողոքի ցույցերը այստեղ շարունակվում են ավելի քան մեկ տարի։ Ամեն շաբաթ օրը քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիր գործիչները զանգվածային երթ են անցկացնում Թբիլիսիում։