
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 9 մլրդ 215 հազար դոլարը, ինչը 2%-ով (183 միլիոն դոլար) ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախորդ տարվա ապրիլի 30-ի դրությամբ երկրի արտաքին պարտքը գերազանցում էր 9 մլրդ 32 հազար դոլարը։
Նույն տվյալների համաձայն՝ 2026 թվականի ապրիլի վերջի դրությամբ Վրաստանի վարկատուների ցանկն ունի հետևյալ տեսքը.
• Ասիական զարգացման բանկ (ADB) – 2 մլրդ 528 հազար դոլար
• Եվրոպական ներդրումային բանկ (EIB) – 1 մլն 196 հազար դոլար
• Համաշխարհային բանկ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (IBRD) – 1 մլրդ 906 հազար դոլար
Համաշխարհային բանկ, Զարգացման միջազգային ասոցիացիա (IDA) – 375 մլն 538 հազար դոլար
• Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկ (AIIB) – 240 մլն 510 հազար դոլար
• Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD) – 222 մլն 144 հազար դոլար
• Եվրոպական միություն (EU) – 153 մլն 594 հազար դոլար
• Արժույթի միջազգային հիմնադրամ (IMF) – 152 մլն 474 հազար դոլար
• Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (IFAD) – 36 մլն 817 հազար դոլար
• Եվրոպայի խորհրդի զարգացման բանկ (CEB) – 16 մլն 377 հազար դոլար
• Սկանդինավյան շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիա (NEFCO) – 4 մլն 311 հազար դոլար։

