Ճանապարհի վերանորոգման աշխատանքներ Նինոծմինդայում

Ճանապարհի վերանորոգման աշխատանքներ Նինոծմինդայում

Այսօր՝ մայիսի 17-ին, Նինոծմինդա քաղաքում՝ Ազատություն փողոցում սկսվել են փոսերի ասֆալտապատման աշխատանքները։ Օրեր առաջ քաղաքի կենտրոնական ճանապարհին իրականացվել էին ճանապարհների վնասված շերտերի քանդման աշխատանքներ:

Աշխատակիցների փոխանցմամբ՝ ճանապարհային բարեկարգման այս աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը:

Ըստ նախնական պլանի՝ ասֆալտապատումը նախատեսվում է իրականացնել մինչև քաղաքի մուտք, որից հետո աշխատանքները կշարունակվեն մինչև Հայաստանի Հանրապետության սահման տանող անցակետ։

Հաշվի առնելով վերջին օրերի տեղումները՝ այն փոսերը, որոնք անձրևից հետո դեռ թաց են, այս պահին չեն ասֆալտապատվի: Դրանց նորոգումը կիրականացվի միայն չորանալուց հետո՝ ծածկույթի ամրությունն ապահովելու համար: