
Մայիսի 20-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում տեղի ունեցավ այս տարվա շրջանավարտների վերջին դասը, որտեղ ներկայացվեց գեղեցիկ միջոցառում։
Միջոցառման ընթացքում ավարտականները ներկայացրեցին Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործությունները, իրենց ձեռագործ նվերները հանձնեցին դպրոցին և շնորհակալական խոսք ուղղեցին տնօրենին և ուսուցչական կազմին, ինչպես նաև ծնողներին, որոնց հետ կազմակերպեցին նաև խաղ։ Բացի այդ ներկայացրեցին տեսանյութ գյուղի ավանդական «խաբ ու խազի» մասին։ Աշակերտները իրենց շնորհակալությունը հայտնեցին ուսուցիչներին իրենց կրթելու, սովորեցնելու և դաստիարկելու համար։
Հուզիչ միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի մշակույթի, սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը, դպրոցի ուսուցիչները, ինչպես նաև ծնողները։ Դասղեկն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին և ծնողներին աջակցության և իրենց կողքին լինելու համար։
Մանրամասները տեսանյութում․

