Մեծ Արագյալում տեղի ունեցավ «Հին Եգիպտոսի արվեստը» խորագրով միջոցառում

Մեծ Արագյալում տեղի ունեցավ «Հին Եգիպտոսի արվեստը» խորագրով միջոցառում

Մայիսի 13-ին Մեծ Արագյալ գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ նույն գյուղի հանրային դպրոցի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ դասարանցիների մասնակցությամբ, արվեստ առարկայի շրջանակներում, ուսուցչուհի Ռոզա Մարկոսյանի կողմից կազմակերպված աննախադեպ միջոցառում՝ «Հին Եգիպտոսի արվեստը» խորագրով։

Միջոցառման տեղեկատվական հատվածներում անդրադարձ կատարվեց ինչպես հին եգիպտական արվեստին(գեղանկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն) և առեղծվածներին (հանդերձյալ կյանքի պաշտամունք,բուրգերի կառուցման վարկածներ), այնպես էլ ողջ մշակույթին (դիցաբանություն, խորհրդանիշեր, գեղեցկության պաշտամունք, դիմահարդարում, կեղծամներ, պար) և այլն։

Որպեսզի տրամադրվող ինֆորմացիան ավելի հասանելի ու հետաքրքիր լիներ, հանդիսատեսի համար ամեն մի խոսք ուղեկցվում էր համապատասխան լուսանկարով և եգիպտական մոտիվներով երաժշտությամբ՝ հաճախ համեմված թեմային բնորոշ թատերական ժեստերով։ Միջոցառմանը մասնակից երեսունից ավել աշակերտներից ամեն մեկը ներկայացավ անասելի ոգևորությամբ ու պատասխանատվությամբ։

Ուսուցչուհի Ռոզա Մարկոսյանը նշեց․ «Աշակերտները նաև հանդես եկան հին եգիպտական պարային էլեմենտներով հագեցած պար-ներկայացումներով։ Իսկ յուրաքանչյուր կերպարի բեմ դուրս գալը ասես մի հրաշք անակնկալ լիներ հադիսատեսի համար՝ արժանանալով մեծ հիացմունքի ու բուռն ծափահարությունների։ Հատկանշական էր և հիշարժան պարային համարներից մեկի ժամանակ պատգարակի մեջից «Կլեոպատրա թագուհու» դուրս գալը, ինչը հիացական ծափողջույնների արժանացավ և միանշանակ անմոռանալի տպավորություններ թողեց հադիսատեսի մոտ»:

Առանձնապես ուշագրավ էին և տպավորիչ Հին Եգիպտոսի հայտնի փարավոններ ու թագուհիներ Էխնաթոնի, Թութանհամոնի, գիտելիքի ու գրավչության խորհրդանիշ Կլեոպատրայի ու հավերժական գեղեցկության էտալոն Նիֆերտիտիի՝ ուսուցչուհու ձեռքերով ստեղծած կերպարները։

Որոնց անհավանական էսթետիկ ոսկեփայլը, որով ողողված էր բեմը, կարծես արևի հրշագեղ շողեր լինեին, որ անդադար հիշեցնում էր Հին Եգիպտոսում վերջինիս կարևորության ու պաշտամունքի մասին։

Միջոցառմանը հրավիրված էին նաև Ժդանովական գյուղի հանրային դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները։

Նյութը NOR ռադիոկայանին տրամադրել է ուսուցչուհի Ռոզա Մարկոսյանը:

Տեսանյութ․