Նինոծմինդայի այգիներում չորացած ծառերն ու թփերը կփոխարինվեն նորերով

Նինոծմինդայի այգիներում չորացած ծառերն ու թփերը կփոխարինվեն նորերով

Այսօր՝ մայիսի 21-ին Նինոծմինդա քաղաքի Կենտրոնական զբոսայգու և Հայոս Քարթլոս այգու որոշ ծառեր և թփեր որոնք չորացած էին համարակալվում են։ NOR-ը զրույց ունեցավ տեղում աշխատող աշխատակցի հետ, ով նշեց որ համարակալվում են չորացած ծառերը որ փոխարինվեն նորերով, նա նաև նշեց, որ աշխատանքները կատարողը «Սաբա Քոնսթրաքշն» շինարարական ընկերությունն է։

NOR ռադիոկայանը կապ հաստատեց նաև Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ՝ պարզելու, թե որքան գումար է նախատեսվել ծրագրի համար և արդյոք բոլոր այգիներում նախատեսվում է ծառերի փոխարինում։

Անդրանիկ Բդոյանը նշեց, որ թփերի և ծառերի փոխարինման աշխատանքները կիրականացվեն Նինոծմինդայի քաղաքապետարանի որոշմամբ։ Նրա խոսքով՝ աշխատանքների իրականացմամբ զբաղվում է Կոմունալ ծառայությունը, սակայն մանրամասների և ֆինանսավորման վերաբերյալ հարցերով անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան։

Հավելենք որ 2022 թվականի օգոստոսին Նինոծմինդա քաղաքում իրականացվեց «Հայոս Քարթլոս» այգու բարեկարգման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում տնկվեցին եղևնիներ և դեկորատիվ թփեր։ Աշխատանքների ավարտից երկու տարի անց ծառերն ու թփերը սկսեցին չորանալ։

Նշենք, որ Նինոծմինդա քաղաքի Կենտրոնական զբոսայգու վերականգնման աշխատանքներն իրականացվել են 2023 թվականին։ Վերականգնողական աշխատանքներն իրականացնում է «Սաբա Քոնսթրաքշն» շինարարական ընկերությունը։ Այս ծրագիրն իրականացվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի պետական ​​ծրագրի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում կվերակառուցվեն Հայս Քարթլոս, Կենտրոնական զբոսայգիները և Մշակույթի կենտրոնի բակը։