
«Ռուսաստանը վարում է հիբրիդային պատերազմ, և Վրաստանը դրա փորձադաշտն է», – հայտարարել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օդեսայում Սևծովյան անվտանգության ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։ Մինչդեռ, ըստ Զուրաբիշվիլիի, Ռուսաստանի ռազմական անպարտելիության առասպելը ցրվել է Ուկրաինայում։
«Չնայած այս առասպելը ցրվել է, դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստ է կանգ առնել։ Միևնույն ժամանակ, այն վարում է ևս մեկ պատերազմ՝ հիբրիդային պատերազմ, որում Վրաստանը նրա փորձադաշտն է։ Այն վարվում է ոչ միայն հրթիռներով, այլև ընտրությունների, քարոզչության, պետական հաստատությունների գրավման, քաղաքացիական հասարակության ահաբեկման և օրենսդրական հարկադրանքի սեփական մեխանիզմների արտահանման միջոցով։
Վրաստանում ընդունված բոլոր օրենքները հիբրիդային միջամտության արշավի մաս են կազմում, որի նպատակն է Վրաստանին հեռացնել իր եվրոպական ուղուց…
Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային միավորող հարցը այն է, թե արդյոք Ռուսաստանի հարևաններն ունեն իրենց ապագան ինքնուրույն ընտրելու ինքնիշխան իրավունք, և արդյոք միջազգային հանրությունը կպաշտպանի այդ իրավունքը», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։

