Ո՞րն է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային թիմը – Forbes-ի վարկանիշ

Ո՞րն է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային թիմը – Forbes-ի վարկանիշ

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների 2026 թվականի վարկանիշը գլխավորում է «Ռեալ Մադրիդը»։ Այս մասին գրում է ամերիկյան Forbes-ը։ Ակումբի ներկայիս արժեքը կազմում է 9.5 միլիարդ դոլար։

Երկրորդ տեղում է «Բարսելոնան», որը «Ռեալից» հետ է մնում 2 միլիարդ դոլարով։ Վարկանիշային աղյուսակում երրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 7.2 միլիարդ դոլարով։

Forbes-ի տվյալներով՝ 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբներն այսպիսի տեսք ունեն.
«Ռեալ»՝ 9.5 միլիարդ դոլար;
«Բարսելոնա»՝ 7.5 միլիարդ դոլար;

«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 7.2 միլիարդ դոլար;

«Լիվերպուլ»՝ 6.2 միլիարդ դոլար;

Պարի Սեն-Ժերմեն՝ 5.8 միլիարդ;

Բավարիա Մյունխեն՝ 5.7 միլիարդ;

Մանչեսթեր Սիթի՝ 5.5 միլիարդ;

Արսենալ՝ 5.4 միլիարդ;

Չելսի՝ 4.2 միլիարդ;

Տոտենհեմ՝ 3 միլիարդ։