
Հունիսի 1-ին Նինոծմինդայի Կենտրոնական զբոսայգում մեծ շուքով նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Միջոցառումը կազմակերպվել էր Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի ծառայության և Տուրիզմի բաժնի կողմից։
Տոնական ծրագրի շրջանակում Նինոծմինդայի Մշակույթի տան սաները երեխաների համար պատրաստել էին գեղեցիկ և բազմաբովանդակ համերգային ծրագիր։ Մասնակիցները հանդես եկան երգով և պարով՝ ստեղծելով ուրախ ու տոնական մթնոլորտ։
Իրենց ելույթներով ներկաներին ողջունեցին «Նռանե» պարային համույթը, «Հայկ» պարային ստուդիան, «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի սաները, ինչպես նաև «Ջեյրան» պարային խումբը։ Երիտասարդ արվեստասերների կատարումները ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից և մեծ ոգևորություն պարգևեցին երեխաներին։
Միջոցառումը դարձավ իսկական տոն՝ լի ժպիտներով, ուրախությամբ և մանկական անկեղծ հույզերով։

