
Այսօր` հունիսի 2-ին պաշտոնապես բացվեց Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը։
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Միջոցառմանը ներկա էին նաև Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանականներ, դիվանագիտական կորպուսի և գործընկեր երկրների ներկայացուցիչներ, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև հյուրեր Ուզբեկստանից և Ղազախստանից։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով՝ նոր երկաթուղային գիծը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծ է և կարևոր դեր է խաղում Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային կապի ամրապնդման գործում։

