
Երեկ ուշ գիշերը Կուր գետում մեքենա է ընկել ջուրը, որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է TV Pirveli-ն։
Դեպքը տեղի է ունեցել երեկ Բագրատիոնի կամրջի վրա։ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ մեքենայում մեկ մարդ է եղել։
Փրկարարները աշխատում են դեպքի վայրում՝ որոնողական աշխատանքներ կատարելով։ Դեպքի մանրամասները և գետում մեքենայի հայտնվելու պատճառները դեռևս պարզված չեն։ Մեքենայում գտնվող անձի ճակատագիրը ներկայումս անհայտ է։

