
Այսօր` հունիսի 3-ին NOR ռադիոկայան էին այցելել Թորիայի հանրային դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները «Տեղեկատվական ժանրեր» դասի շրջանակներում, իրենց հայոց լեզվի ուսուցչուհի Նառա Մարկոսյանի ուղեկցությամբ՝ ծանոթանալու ռադիոկայանի աշխատանքային գործընթացին, հաղորդավարների և լրագրողների աշխատանքին։
Այցի ընթացքում աշակերտները իրենց հետաքրքրող հարցեր տվեցին ռադիոկայանի աշխատակիցներին և ստացան սպառիչ պատասխաններ լրագրության մասին։ Լսեցին պատմություն ռադիոկայանի թիմի գործունեության և տեղեկությունների պատրաստման մասին։ Ռադիոկայանի աշխատակիցները ներկայացրին, թե ինչպես է իրականացվում ձայնագրությունն ու եթեր հեռարձակումը, ինչպես նաև մանրամասնեցին տեխնիկական սարքավորումների նշանակությունը։

