Պուշկին փողոցում իրականացվում են փոսերի վերանորոգման աշխատանքներ

Պուշկին փողոցում իրականացվում են փոսերի վերանորոգման աշխատանքներ

Այսօր՝ հունիսի 5-ին, Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում իրականացվում են ճանապարհածածկի վերականգնման և փոսալցման աշխատանքներ։ Վերանորոգվում են այն հատվածները, որոնք վնասվել և քանդվել էին ջրագծերի վերանորոգման աշխատանքների ընթացքում։ Աշխատանքներն իրականացնում է E.M.C գրուպ ընկերությունը։

Տեղում աշխատակիցներից մեկը նշեց, որ աշխատանքների նպատակն է վերականգնել ճանապարհի անվտանգ և հարմարավետ շահագործումը և բարելավել երթևեկության պայմանները։

Հարկ է նշել, որ Նինոծմինդայում արդեն 2 տարի է ինչ իրականցվում են ջրագծի վերափոխման աշխատանքներ

Նշենք, որ Նինոծմինդայի գրեթե բոլոր փողոցները գտնվում են նույն իրավիճակում, ինչը խանգարում է մեքենաների երթևեկությանը։ Փոսերով և վնասված ճանապարհներով երթևեկելը հաճախ հանգեցնում է ավտոմեքենաների անսարքության։

Տեսանյութ․