Նինոծմինդայում երկարատև ջրի արտահոսքի խնդիրը լուծվում է

Նինոծմինդայում երկարատև ջրի արտահոսքի խնդիրը լուծվում է

Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքսի և Ազատության փողոցների խաչմերուկի հարակից մայթեզրին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, քանի որ տվյալ հատվածում երկար ժամանակ շարունակվում էր ջրի արտահոսքը։ Աշխատանքներն իրականացնում են Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի գրասենյակի աշխատակիցները։