Առաջիկա ամիսները կարող են վճռորոշ լինել Ուկրաինայի հակամարտության հարցում. Զելենսկի

Առաջիկա ամիսները կարող են վճռորոշ լինել Ուկրաինայի հակամարտության հարցում. Զելենսկի

Առաջիկա ամիսները կարող են վճռորոշ լինել Ուկրաինայի հակամարտության հարցում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ մամուլի ասուլիսում։

«Այս տարվա հունիսն ու հուլիսը կարող են շատ բան որոշել», – ասել է նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ նկատի ուներ։

Զելենսկին հավելել է, որ այժմ կարևոր է պատրաստվել Եվրամիության, G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից սպասվող բանակցություններին և որոշումներին: