Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ»։

«Ես շատ հպարտ էի աջակցելու նրան վերընտրվելու հարցում և կասկած չունեմ, որ նրա առաջնորդությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության ու հաջողության այնպիսի մակարդակների, որոնք կգերազանցեն բոլորի ամենահամարձակ սպասելիքները», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի կապակցությամբ Հայաստանի վարչապետին ավելի վաղ շնորհավորել էր նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն: