
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները։ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարություն է հրապարակել Truth Social-ում։
Թրամփը որպես պատճառ նշում է Իրանի հետ բանակցությունները, որոնք, նրա պնդմամբ, ավարտվել և հաստատվել են։
«Հաշվի առնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները հաղորդվել են Իրանի ղեկավարության ամենաբարձր մակարդակներին և հաստատվել, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այսօր երեկոյան Իրանի վրա նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները։
Քննարկումները և վերջնական կետերը, թե՛ հայեցակարգային, թե՛ բոլոր մանրամասներով, հաստատվել են բոլոր ներգրավված կողմերի կողմից, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների կողմից։
Ծովային շրջափակումը կմնա ամբողջ ուժով մինչև այս գործարքի ավարտը. ստորագրման ժամանակը և վայրը շուտով կհայտարարվեն», – ասել է Թրամփը։

