Հովհաննես Թումանյանի հեքիաթները բեմադրվեցին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում

Հովհաննես Թումանյանի հեքիաթները  բեմադրվեցին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում

Նոյեմբերի 19-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում կայացավ Հովհաննես Թումանյանի ՛՛Տերն ու ծառան՛՛, ՛՛Բարեկենդանը՛՛ և ՛՛Քեֆ անողի քեֆը չի պակասի՛՛ հեքիաթների բեմադրությունը, որտեղ խաղում էին կենտրոնի աշխատակիցները:

Բեմադրման ռեժիսոր Արկադի Սիմոնյանի խոսքով՝ չնայած առկա մի քանի թերություններին և հանդիսատեսի աղմուկին, բեմադրությունը կարելի է համարել կայացած: Հանդիսատեսի մեծ մասը դպրոցականներ էին, ովքեր աղմկում էին դահլիճում, սակայն ներկա գտնվող մեծահասակ հանդիսատեսը գոհ էր ներկայացումից: Ռեժիսորի կարծիքով՝ բեմի դեկորացիայի և համապատասխան հագուստի բացակայությունը ևս բացասաբար են ազդում բեմադրման որակի վրա:

Ներկայացման տևողությունը մեկ ժամ էր, որը, դատելով հանդիսատեսի ուրախ տրամադրությունից, լիովին բավարար էր
դրական լիցքեր ստանալու համար: Ներկայացմանը ներկա բնակիչներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը, մտահոգություն հայտնեց, որ ինքը երկար տարիներ է Նինոծմինդայում թատերական ներկայացումների չէր հաճախւմ, քանի որ ներկաներից շատերը իրենց լավ չեն պահում դահլիճում: ՛՛Եվս մեկ անգամ համոզվեցի, որ այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել: Անընդհատ աղմուկ, ճչոց, սուլոց էր հնչում դահլիճից, որոնք խանգարում էին մյուսներին դիտել ներկայացումը՛՛,- նշեց բնակիչը: