Նինոծմինդայի երաժշտական դպրոցում հնչեց «Վերջին ակորդը»․ Ֆոտոշարք

Նինոծմինդայի երաժշտական դպրոցում հնչեց «Վերջին ակորդը»․ Ֆոտոշարք

Այսօր՝ հունիսի 22-ին, Նինոծմինդայի երաժշտական դպրոցում կայացավ 60-րդ ավարտական միջոցառումը։ Դպրոցին հրաժեշտ տվեցին թվով 17 շրջանավարտներ` 10 դհոլիստներ, 6 դաշնակահար։

Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի սպորտի և մշակույթի ծառայության աշխատակիցներ, ուսուցիչներ, ինչպես նաև ծնողներ և աշակերտներ։

Շրջանավարտները հանդես եկան երգով, պարով և երաժշտական կատարումներով՝ ցուցադրելով այն ունակությունները, որոնք ձեռք են բերել ուսման տարիներին։ Նրանց կատարումները լի էին հույզերով ու նվիրումով։

Միջոցառման ընթացքում աշակերտներին հանձնվեցին պատվոգրեր և հուշանվերներ՝ որպես գնահատանք ուսման տարիների ջանասիրության և նվիրումի համար։

Ֆոտոշարք․