Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Սև ծովում իր առևտրային նավի վրա հարվածի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Սև ծովում իր առևտրային նավի վրա հարվածի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հունիսի 22-ի առավոտյան Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստի մոտ անօդաչու թռչող սարքերով հարված է հասցվել թուրքական սեփականության, պանամական դրոշի ներքո նավարկող նավին, որի հետևանքով վիրավորվել են անձնակազմի երկու անդամներ։

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Կիևում Թուրքիայի դեսպանատունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը հետևում են վիրավոր քաղաքացիների իրավիճակին։

«Մեր մտահոգությունները այս հարվածների վերաբերյալ, որոնք սպառնում են մեր շահերին Սև ծովում և տարածաշրջանային անվտանգությանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի սրման պատճառով, փոխանցվել են երկու երկրների իշխանություններին։ Սև ծովում քաղաքացիական նավերի նավարկության անվտանգության ապահովումը մնում է մեր երկրի գերակա խնդիրը։ Մենք կոչ ենք անում բոլոր համապատասխան կողմերին միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում լարվածության թուլացման համար», – հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հունիսի 22-ին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի ավիահարվածները Սև ծովում հարվածել են երեք քաղաքացիական նավերի։ Թուրքական բեռնատար նավի անձնակազմի անդամ, Եգիպտոսի քաղաքացի, մահացել է։ Մնացած անձնակազմի անդամները՝ Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ, փրկվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի կողմից։ Մյուս երկու նավերի անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել։