
2025 թվականին Վրաստանում ջրամատակարարման գործունեությամբ զբաղվել է 28 ձեռնարկություն, տնային տնտեսություններին մատակարարվող ջրի ծավալը կազմել է 258.6 միլիոն խորանարդ մետր, ինչը 6.2%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից (243.4 միլիոն խորանարդ մետր):
Բնակչության 27.2%-ը մնում է ջրամատակարարման համակարգից դուրս
Ազգային վիճակագրության ծառայության զեկույցի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ջրամատակարարման համակարգին միացված է եղել 2.87 միլիոն մարդ (ընդհանուր բնակչության 72.8%-ը), ինչը 2.9%-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից (2.79 միլիոն մարդ):
Զեկույցի համաձայն՝ Վրաստանի բնակչության 27.2%-ը դեռևս գտնվում է կոյուղու համակարգից դուրս:
«2025 թվականին կոյուղու համակարգին միացված մարդկանց թիվը կազմել է 2.06 միլիոն (ընդհանուր բնակչության 52.3%-ը), ինչը 3.0%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (2 միլիոն)։
2025 թվականին կեղտաջրերի մաքրման կայաններին միացված մարդկանց թիվը կազմել է 1.64 միլիոն (ընդհանուր բնակչության 41.6%-ը), ինչը 3.1%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (1.59 միլիոն)», – ասվում է զեկույցում։

