
Թուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի շրջանի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել, որն այնուհետև տարածվել է անտառային գոտում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հրդեհի առաջացման պատճառը դեռևս անհայտ է։ Կրակի մարման գործողություններն իրականացվում են ինչպես ցամաքային, այնպես էլ օդային եղանակով:
Հրդեհաշիջման գործընթացում ներգրավված են 30 հրշեջ, տասնյակ կամավորներ, 7 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 35 ջրցան մեքենա և 4 բուլդոզեր։ Չնայած քամին բարդացնում է կրակի դեմ պայքարը, սակայն հրդեհն արդեն հաջողվել է վերահսկողության տակ առնել։

