Երկար սպասումից հետո Փարվանայում գազաֆիկացման աշխատանքները մեկնարկում են

Երկար սպասումից հետո Փարվանայում գազաֆիկացման աշխատանքները մեկնարկում են

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղում այս տարի սպասվում է երկար սպասված գազի մատակարարումը։

Փարվանա գյուղի ներկայացուցիչ Մասիս Աղայանը NOR-ի հետ զրույցում նշեց, որ այսօր արդեն խողովակները բերել են գյուղ և կարելի է համարել, որ աշխատանքները արդեն սկսված են։

Ըստ ձեռք բերված համաձայնության՝ գազիֆիկացման աշխատանքները սկսելու համար յուրաքանչյուր բնակիչ (բաժանորդ) պետք է ընկերությանը վճարի 2 300 լարի։ Դրանից հետո, տներում ներքին ցանցի մոնտաժման և գազի վերջնական միացման համար, յուրաքանչյուր տնտեսություն պետք է վճարի ևս 400 լարի։

Բնակիչների խոսքով՝ թեև գյուղացիները ձեռքի տակ չունեին անհրաժեշտ պատրաստի գումարը, սակայն հանուն գյուղի ապագայի և հարմարավետության՝ կարողացել են կարճ ժամկետում լուծել հարցը։

«Փողը բնակիչները տանը դրած չունեին, բայց վարկով, ոսկու գրավով, կաթի եկամուտով տվեցին։ Մոտավորապես տասն օրվա ընթացքում հավաքեցինք»,- NOR-ի հետ զրույցում նշեց տեղի բնակիչներից մեկը։

Ինչ վերաբերում է Ախալի Խուլգումո (Տամբովկա) գյուղին, Մասիս Աղայանի խոսքով բնակիչները համաձայն են։ Եթե Փարվանա գյուղում աշխատանքները բարեհաջող ավարտվեն, կսկսվեն Ախալի Խուլգումո գյուղում գազի մատակարարման աշխատանքները:

Կարդացեք նախորդ նյութը թե ինչ ֆինանսական միջոցներով կգազաֆիկացվեն Նինոծմինդայի 5 գյուղերը