
Հուլիսի 8-ին Ախալքալաքի մշակույթի տանը առաջին անգամ անցկացվեց «Ջավախքի գարուն» երգի և պարի միջազգային փառատոնը։
Փառատոնին մասնակցեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի պարային համույթները, ինչպես նաև հյուրեր Հայաստանից և Ռուսաստանից։ Բեմում ելույթ ունեցան «Կռունկ», «Էրզրում» և «Արարատ» անսամբլները։
Փառատոնի գաղափարի հեղինակը աշուղ Ալիք Ջավախքն է։ Միջոցառումը համախմբել էր բազմաթիվ հանդիսատեսների։ Դահլիճում ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչները։
Փառատոնն ամբողջությամբ ֆինանսավորվել է Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից։
Տեսանյութ՝

