Գորիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված երեք տարեկան երեխան մահացել է հիվանդանոցում

Գորիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված երեք տարեկան երեխան մահացել է հիվանդանոցում

Գորիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված փոքրիկ երեխան մահացել է հիվանդանոցում։ Մահացած երեխան երեք տարեկան էր։ Վթարի զոհ է դարձել նաև երեխայի մայրը։

Վթարը տեղի է ունեցել երեկ Գորիի կենտրոնում՝ Ճավճավաձե փողոցում։ Ջիպը վրաերթի է ենթարկել կնոջը և երեխային, երբ նրանք անցնում էին փողոցը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն։ Նախարարությունը նաև հայտնել է, որ վթարի մասնակից վարորդը ձերբակալվել է։