
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով մասնակցում է «Քաղաքական ահաբեկչության վերածնունդը» խորագրով նախարարական հանդիպմանը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ միջոցառումը տեղի է ունենում Վաշինգտոնում և մասնակցում են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ։
«Նախարարական հանդիպումը, որը կազմակերպվել է ահաբեկչության դեմ պայքարի ԱՄՆ նոր ռազմավարական ծրագրի շրջանակներում, նպատակ ունի քննարկել քաղաքական բռնության նոր ալիքին և ծայրահեղական խմբավորումների գործունեությանը հակազդելու ուղիները։
Հատուկ ուշադրություն է դարձվում արդյունավետ միջազգային համագործակցության ամրապնդմանը և այս ոլորտում համատեղ ջանքերի խորացմանը», – ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

