
«Սադախլո-ավտոմոբիլային» մաքսային անցակետում կանխվել է օրենքի խախտման երկու դեպք։
Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության մաքսային աշխատակիցները օտարերկրյա քաղաքացիների անձնական զննության և նրանց ուղեբեռի մանրակրկիտ ստուգման արդյունքում հայտնաբերել են մոտ 100 գրամ չհայտարարված ոսկյա զարդեր։
Ապրանքը իրավախախտ քաղաքացիները գաղտնի տեղադրել էին իրենց ուղեբեռում։ Հայտարարագրման ենթակա ոսկյա զարդերի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 21 002 լարի։

