
Վրաստանի ՆԳՆ Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են մեկ տղամարդու՝ ընտանիքի անդամներին հրազենով սպառնալու, ինչպես նաև հրազեն, զինամթերք և պայթուցիկ սարք ապօրինի ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով։
Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը, կոնֆլիկտից դրդված, սպառնացել է սպանել ծնողներին, մի քանի կրակոց է արձակել հրազենից և փախել դեպքի վայրից։
Օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանության աշխատակիցները անմիջապես ձերբակալել են կասկածյալին։
Ձերբակալվածի անձնական խուզարկության և նրա բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են տարբեր հրազեն, զինամթերք և պայթուցիկ սարք։
Քննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 11-րդ, 151-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև յոթ տարի ազատազրկման պատիժ», – ասվում է հայտարարության մեջ։

