
Իրանի զինված ուժերը ինտենսիվ հարձակում են սկսել Իրաքյան Քրդստանում գտնվող ամերիկյան բազաների վրա: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման թիրախը Սուլեյմանի քաղաքն է։
Միաժամանակ, Իրաքյան Քրդստանի լրատվամիջոցները հաղորդում են, որ Սուլեյմանիում հարձակում է իրականացվել անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։
Իրանական զինված ուժերի տվյալներով՝ հարձակումը կատարվել է ի պատասխան Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա իրանական նավահանգիստների դեմ ԱՄՆ ագրեսիայի, որտեղ գտնվում էին արհեստական բանականության կենտրոն և ռազմական նավակների հավաքատեղի: Կան նաև տեղեկություններ, որ Բուշերի վրայով խոցվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք:

