
Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով պատճառված վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ ռուբլին (մոտ 1,3 մլրդ դոլար)։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էլեկտրոստալում գտնվող ընկերության խոշոր պահեստներից մեկը ամբողջությամբ ոչնչացվել է հրդեհի հետևանքով։
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ պահեստների վրա հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքները կստանան 2-ական միլիոն ռուբլի (մոտ 25 հազար դոլար) աջակցություն, իսկ տուժածների ընտանիքներին՝ 1միլիոն ռուբլի (մոտ 12 հազար դոլար):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում զոհվել է 7 մարդ, ևս 25-ը՝ վիրավորվել։ Մերձմոսկովյան Էլեկտրոստալում զոհվել է մեկ մարդ, վիրավորների թիվը հասել է 37-ի։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել՝ դեպքերը որակելով որպես ահաբեկչության հատկանիշներով հանցագործություններ։
Տատյանա Կիմի խոսքով՝ ընկերությունը նաև մշակում է այն վաճառողների փոխհատուցման և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոններում։
Նա նշել է, որ չնայած ընկերությունը իրավական պարտավորություն չունի կորցրած ապրանքների ամբողջական փոխհատուցման հարցում, արդեն գնահատվում են վաճառողներին տրամադրվելիք վճարումների ծավալները և աջակցության լրացուցիչ միջոցները։

