
Սարփիի սահմանային անցակետում ոստիկանությունը ձերբակալել է հորը սպանելու մեջ մեղադրվող տղամարդու։
Այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
«Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի տարածաշրջանային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են մեկ տղամարդու՝ ընտանիքի անդամի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Քննությունը պարզել է, որ մեղադրյալը կենցաղային վեճի ժամանակ մահացու հարված է հասցրել հորը և փախել դեպքի վայրից։
Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են Սարփիի սահմանային անցակետում հանցագործությունը կատարելուց մի քանի ժամ անց, երբ նա փորձում էր լքել երկիրը։
Քննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 11-րդ և 109-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում», – ասվում է հայտարարության մեջ։

