
Իսպանիայի Սիեռա Նորտե ազգային պարկում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել են 28 բնակավայրերի բնակիչներ, ինչի հետևանքով 1200 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, հայտնում է EFE գործակալությունը։
Հինգշաբթի օրվանից մոլեգնող հրդեհն արդեն ընդգրկում է 26 հազար հեկտար տարածք։
Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար մարզի ղեկավար Էմիլիանո Գարսիա-Պախեն հայտարարել է, որ այս պահի դրությամբ աղետի հասցրած վնասը տարածաշրջանի բյուջեի համար գնահատվում է շուրջ 50 միլիոն եվրո։

