Սննդի վարչությունը բացահայտել է 19 տոննա առողջության համար վտանգավոր մսի վաճառք

Սննդի  վարչությունը բացահայտել է 19 տոննա  առողջության համար վտանգավոր մսի վաճառք

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեկ անձի քրեական պատասխանատվության է ենթարկել առողջության համար վտանգավոր ապրանքների վաճառքի համար։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը օտարերկրյա քաղաքացուց գնել է 19 տոննա ժամկետանց և վտանգավոր սառեցված ապրանքներ, որոնք պահել է Թբիլիսիի սառնարանային պահեստում և աստիճանաբար տեղափոխել իր սեփական մսի խանութ՝ վաճառքի համար։

Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեղադրյալին պատկանող խանութից և սառնարանային պահեստից որպես ապացույց առգրավել է մեծ քանակությամբ ժամկետանց ապրանքներ։