
Հուլիսի 22-ին Թբիլիսիի Վերա թաղամասում զինված անձը հրազենային վնասվածք է հասցրել չորս երիտասարդի, որոնցից երկուսն անչափահասներ էին: Կրակողը փախուստի է դիմել, բայց ավելի ուշ ձերբակալվել է: Թբիլիսիի Վերա թաղամասում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորված անչափահասներից մեկը մահացել է հիվանդանոցում:
Միջադեպի հետևանքով վիրավորվել է 4 մարդ, այդ թվում՝ 2 անչափահաս, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում։
«Վիրավորների թվում երկու անչափահաս կա։ Չորսն էլ տեղափոխվել են հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու համար, սակայն անչափահասներից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց՝ ստացած վնասվածքների հետևանքով», — ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ըստ առկա տեղեկությունների՝ անչափահասը տեղափոխվել է Խեչինաշվիլիի կլինիկա։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է մեղադրյալի ձերբակալության մասին, որը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել իրավապահ մարմիններին: Ձերբակալության ժամանակ մեղադրյալը մատների վնասվածքներ է ստացել: Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի համաձայն, որը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում:

