
«Թվային շուկաների մասին» օրենքը խախտելու համար Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ Google-ը տուգանվել է 890 միլիոն եվրոյով (մոտ 1 միլիարդ դոլար):
Ըստ հիմնավորման՝ ամերիկյան կորպորացիան Google Play խանութն ու Google Search որոնողական համակարգն այնպես է կարգավորել, որ սահմանափակել է մշակողներին՝ սպառողներին ուղղորդելով դեպի սեփական ծառայություններն ու հավելվածները և վնաս հասցնելով մրցակիցներին։
AP գործակալությունը նշում է, որ այս քայլը ևս մեկ անգամ հաստատում է ԵՄ-ի դիրքը որպես համաշխարհային առաջատար՝ տեխնոլոգիական հսկաների գործունեության կարգավորման հարցում։

