ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են

ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են

OpenAI-ի առաջատար գեներատիվ արհեստական ​​բանականության հարթակի՝ ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են գրանցվել, ինչի պատճառով ամբողջ աշխարհի հազարավոր օգտատերեր զրկվել են հարթակի հասանելիությունից ու դրա ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է SundayGuardian-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ։

Նշվում է, որ խափանումները սկսվել է մոտավորապես ժամեր առաջ և ազդում են ամբողջ աշխարհի օգտատերերի վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում։

OpenAI-ն ընդունել և հաստատել է խափանումների առկայությունը։

«Այո, մենք հիմա որոշակի խնդիրներ ունենք, աշխատում ենք դրանց վերացման ուղղությամբ»,- նշել է ընկերությունը։