
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին։ Քաղաքացիներին արտաքսել են 59 տարբեր պետություններ։
Լրատվամիջոցի աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ արտաքսումների ծավալի նման աճը պայմանավորված է Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության ընդհանուր խստացմամբ, ինչպես նաև դատարանների կողմից արտաքսման վերաբերյալ որոշումների կայացման հաճախականության ավելացմամբ։
Դրանից առաջ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը հավանության էր արժանացրել օրենքը, որով արտաքսման հիմքերը 22-ից հասցվել են 45-ի։ Օտարերկրյա քաղաքացիներին կարող են երկրից արտաքսել մասնավորապես հասարակական կարգը խախտելու, այդ թվում՝ ցույցերին մասնակցելու համար։

