Ուկրաինայի նախագահը ԱՄՆ-ում է․ Զելենսկին նշել է այցի հիմնական նպատակը

Ուկրաինայի նախագահը ԱՄՆ-ում է․ Զելենսկին նշել է այցի հիմնական նպատակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ՝ պաշտոնական այցով։
Նա հայտնել է, որ նախատեսում է հանդիպումներ ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա թիմի և այն ներկայացուցիչների հետ, որոնք կարող են աջակցել Ուկրաինային։
«Առաջնահերթությունը հակահրթիռային պաշտպանությունն է և Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցությունը։ Աշխարհը պետք է ավելի մոտ լինի խաղաղությանը»,- գրել է Զելենսկին։

Թրամփի և Զելենսկու հանդիպումը կկայանա այսօր Սպիտակ տանը: Ըստ աղբյուրի՝ Ուկրաինան և ԱՄՆ-ն համաձայնեցնում են խաղաղության նոր առաջարկների փաթեթ, որը նախատեսվում է ներկայացնել Մոսկվային։ Հնարավոր է՝ հանդիպման ընթացքում քննարկվի նաև Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպման նոր փորձը։