Թբիլիսիում հայտնաբերվել է անհետ կորած թաիլանդցի բլոգերի մարմինը

Թբիլիսիում հայտնաբերվել է անհետ կորած թաիլանդցի բլոգերի մարմինը

Վրաստանում անհետ կորած թաիլանդցի բլոգեր Հլուն Սոլոն հայտնաբերվել է մահացած։ Նրա մարմինը, ըստ որոշ տեղեկությունների, հայտնաբերվել է Թբիլիսիի հյուրանոցներից մեկում։

Բլոգերի անհետացման մասին հաղորդվել է հուլիսի 13-ին։ Այդ ժամանակվանից ի վեր նրա հարազատները որոնում են նրան։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Interpressnews առցանց լրատվական կայքին հայտնել է, որ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը նախատեսում է ինքնասպանության դրդում։