Չնայած ցուրտ պայմաններին` համերգը կայացավ

Չնայած ցուրտ պայմաններին` համերգը կայացավ

Նոյեմբերի 23-ին Ջիգրաշեն գյուղի Մշակույթի տանը կայացավ երգչուհի Հայաստան Իսպիրյանի ստեղծագործական գործունեության 35 ամյակին նվիրված համերգը:

Համերգը կայացավ քիչ հանդիսատեսի ներկայությամբ, որի հիմնական պատճառը Մշակույթի տան ցուրտ պայմաններն էին:

Համերգին ներկա էին հիմնականում ելույթ ունեցող երեխաների ծնողները: Համերգին իրենց պարային համարներով հանդես եկան Նաիրի անսամբլի կրտսեր և ավագ երեխաները, ինչպես նաև Հայաստան Իսպիրյանի սաները, ովքեր կատարեցին ժողովրդական երգեր:

Ջիգրաշեն գյուղի Մշակույթի տունը գտնվում է անմխիթար վիճակում: Այն ձմռանը չի ջեռուցվում, աթոռները ջարդված են, առհասարակ կենտրոնում բացակայում են մշակութային միջոցառում անցկացնելու համար անհրաժեշտ պայմանները:

Համերգին ներկա բնակիչներից մեկը նշեց, որ չէր կարող չգալ համերգին, քանի որ իր երեխաները ևս ելույթ էին ունենալու, սակայն մտահոգություն հայտնեց, որ այս դահլիճում ահավոր պայմաններ են, թե հանդիսատեսի, թե բեմում գտնվողների համար:

Նաիրի անսամբլի գեղարվեստական ղեկավար Լուսինե Մզիկյանն էլ նշեց, որ սա թվով 6-րդ համերգն է, որ նրանք անցկացնում են գյուղերում: Մնացած 5 գյուղերի (Գանձա, Փոկա, Փոքր Արագյալ, Հեշտիա, Դիլիֆ) մշակույթի կենտրոններում ևս չկար ջեռուցում: Նրա խոսքով ջեռուցումից բացի որոշ դահլիճներում բացակայում են նաև բեմական վարագույրները:
Մանրամասները լսեք նյութում.