Նինոծմինդացի պատանի շախմատիստը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

Նինոծմինդացի պատանի շախմատիստը  միջազգային մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

Նոյեմբերի 12-21-ը Թբիլիսիում կայացավ Նինո Գափրինդաշվիլիի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 3 շախմատիստներ:

Մրցաշարին մասնակցում էին 69 շախմատիստներ տարբեր երկրներից: Մրցաշարը անցկացվեց շվեյցարական համակարգով՝ 9 փուլով: Նինոծմինդայից Դավիթ Սահակյանը մրցաշարում գրավեց 3-րդ հորիզոնականը: Նա ստացավ 100 լարի դրամական պարգև:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդա քաղաքի շախմատի խմբակի ղեկավար Յուրա Կույումչյանի հետ.

Գարուշ Արզումանյան