Բաթումիում զոհվածների հիշատակը հարգեցին նաև Նինոծմինդայում

Բաթումիում զոհվածների հիշատակը հարգեցին նաև Նինոծմինդայում

Նոյեմբերի 27-ին Վրաստանում հայտարարված էր համազգային սգո օր:

Նինոծմինդայի քաղաքապետարանում ևս լռության րոպեով հարգեցին Բաթումիում տեղի ունեցած հյուրանոցի հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակը:

Նինոծմինդայի պետական շինությունների վրա գտնվող բոլոր դրոշները իջեցվել էին, իսկ Մշակույթի բաժինը հետաձգել էր օրվա միջոցառումները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բաթումիի “Լեոգրանդ” հյուրանոցում բռնկված հրդեհից մսհացել էր 11 մարդ, որոնցից 10-ը Վրաստանի, իսկ 1-ը` Իրանի քաղաքացիներ էին:

Անահիտ Զալալյան