Արյունատվության բարեգործական ակցիա Նինոծմինդայում

Արյունատվության բարեգործական ակցիա Նինոծմինդայում

Սեպտեմբերի 7-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքում տեղի ունեցավ արյան անհատույց դոնորության բարեգործական ակցիա՝ «Երկարացրու՛ կյանք, նվիրաբերի՛ր արյուն» կարգախոսով:

Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի Առողջապահության նախարարության «Կենտրոնական արյան բանկ» պետական հաստատությունը:

Ակցիան անցավ ակտիվությամբ, դոնորությանը ակտիվորեն մասնակցեցին ինչպես քաղաքապետարանի աշխատակիցները, այնպես էլ մունիցիպալիտետի բնակիչները:

«Կենտրոնական արյան բանկ» հաստատության բժշկական գծով փոխտնօրեն Մարինե Ռուխաձեն NOR-ի հետ զրույցում նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ նմանօրինակ ակցիա է անցկացվում Նինոծմինդայում«Ակցիան ընթանում է բարձր ակտիվությամբ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր հանձնած արյունը կարող է փրկել երեք կամ ավելի մարդու կյանք։ Սա առաջին դեպքը չէ, որ անցկացվում է Նինոծմինդայի քաղաքապետարանում. մենք արդեն մի քանի անգամ իրականացրել ենք այս միջոցառումը։ Նինոծմինդայի քաղաքապետարանն աջակցում է այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն։ Բոլորին կոչ եմ անում հետևել նրանց օրինակին, հանձնել արյուն և փրկել կյանքեր։ Բոլոր մունիցիպալիտետների քաղաքապետարանները, բոլոր մասնավոր և պետական հաստատություններն աջակցում են մեզ, որովհետև սրանից ավելի հումանիստական ակցիա գոյություն չունի։ Այսինքն՝ սեփական արյամբ օգնում են բոլորովին անծանոթ մարդկանց, հիմնականում Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակիցներն են, ինչպես նաև այլ քաղաքացիներ։ Այսօր այս միջոցառումն իրոք շատ ակտիվ է ընթանում։Շատ շնորհակալություն ձեզ, ձեր քաղաքացիներին, անձամբ քաղաքապետին, քաղաքապետարանի աշխատակիցներին և բոլորին։ Մեծ շնորհակալություն»,-նշեց փոխտնօրեն Մարինե Ռուխաձեն ։

Radio NOR · Մարինե Ռուխաձե

Տեսանյութ՝