
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայի աջակցության վարկի շրջանակում Կիևին արդեն տրամադրվել է առաջին՝ 8,47 միլիարդ եվրոն։
Նրա խոսքով՝ հաստատվել է ևս 6,1 միլիարդ եվրոյի աջակցություն, որը նախատեսված է նաև Ուկրաինային խիստ անհրաժեշտ հակաօդային պաշտպանության համար։
Կալասը նշել է, որ Ռուսաստանի պատերազմը դառնում է ավելի անողոք և ավերիչ, սակայն դրա ավարտը, նրա գնահատմամբ, դեռ չի մոտեցել։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև հայտնել է, որ Բրյուսելն աշխատում է Ռուսաստանի դեմ մինչ այժմ ամենալայն պատժամիջոցային ցուցակների ուղղությամբ։
«Ուկրաինային ավելի մեծ աջակցությունը և Մոսկվայի նկատմամբ ավելի մեծ ճնշումը այս պատերազմն ավարտելու ամենաարագ ճանապարհն են»,- հայտարարել է Կալասը։
Նա այս մասին ասել է Վիլնյուսում՝ Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչյուսի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

