ՌԴ-ն փակում է Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի հյուպատոսությունը

ՌԴ-ն փակում է Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի հյուպատոսությունը

 ՌԴ-ն փակում է Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի հյուպատոսությունը: Սա պատասխան կլինի Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակմանը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: 

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Սանկտ Պետերբուրգում ԳՖՀ գլխավոր հյուպատոսությունը փակելու որոշումը կայացվել է «գերմանական կողմի ոչ բարեկամական գործողությունների հետ կապված», հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: ՌԴ-ում ԳՖՀ ժամանակավոր հավատարմատարին են հանձնվել համապատասխան նոտաները: 

Գերմանական գլխավոր հյուպատոսությունը պետք է «դադարեցնի իր գործունեությունը ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 18-ը, իսկ դրա բոլոր աշխատակիցները՝ լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը ոչ ուշ, քան նշված ամսաթիվը», նույնպես նշել են Սմոլենսկայա հրապարակում:

 Բացի այդ, իրենց գործունեությունը պետք է դադարեցնեն ՌԴ տարածքում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերը: Դրանց աշխատակիցներին «հանձնարարված է հեռանալ Ռուսաստանից ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 13-ը», նշվում է հայտարարության մեջ: