
Նինոծմինդայում վառելիքի գները վերջի ամիսների ընթացքում զգալիորեն թանկացել են։ NOR-ի լրագրողները սեպտեմբերի 17-ին փորձեցին հետաքրքրվել, թե ինչ իրավիճակ է բենզալցակայաններում և արդյոք իրականում գրանցվել է գների փոփոխություն։
Բենզալցակայաններում տարբեր վառելիքի գները հետևյալն են․
Եթե համեմատենք NOR-ի նախորդ՝ մարտի 3-ի հրապարակած տվյալների հետ, ապա բենզալցակայաններում Premium տեսակի բենզինը վաճառվում էր Euro Regular-ը՝ 2.87–3.05 լարիով Premium 2.97–3.20 լարիով, դիզելը՝ 3.07–3.15 լարիով, իսկ Euro Diesel-ը՝ 3.17–3.32 լարիով։
Ներկայումս պատկերը բավականին տարբեր է։ Premium բենզինի գինը 3.79–4.03 լարի է, Euro Regular-ը՝ 3.67–3.83 լարի, Diesel-ը՝ 4.45–4.66 լարի, իսկ Euro Diesel-ը՝ 4.59–4.76 լարի։
Մարտի համեմատ Premium բենզինը թանկացել է մոտ 80 թեթրիով, Euro Regular-ը՝ շուրջ 80 թեթրիով, իսկ դիզելային վառելիքի գինը բարձրացել է ավելի քան 1.4 լարիով։
Ամենաէական փոփոխությունը գրանցվել է հենց դիզելի և Euro Diesel-ի գներում․ մարտից սեպտեմբեր դրանց գները բարձրացել են շուրջ 1.4 լարիով։ Մի քանի ամսվա ընթացքում վառելիքի շուկայում արձանագրվել է նկատելի թանկացում, որն առավել զգալի է դիզելային վառելիքի դեպքում։
Բենզալցակայանի աշխատակիցներից ևս տեղեկացանք վառելիքի թանկացման մասին։ Աշխատակիցները նշեցին, որ վառելիքի գինը օր օրի բարձրանում է։ Նրանց խոսքով՝ նույնիսկ երեկ վառելիքն այլ գին ուներ, իսկ մեր հարցման ընթացքում գինը կրկին բարձրացել էր։
Աշխատակիցները նաև նշեցին, որ այս ամիսների ընթացքում վառելիքի գինը հիմնականում մոտ 2 լարիով է թանկացել։
Բնակիչներից մեկը NOR-ի հետ զրույցում նշեց․«Ի՞նչ կարող ենք անել, եթե ամեն ինչ թանկանում է։ Բենզինն է թանկանում, մյուս վառելանյութերը՝ նույնպես։ Այս ամենը ժողովրդի գրպանից է գնում, իսկ մարդիկ նույնիսկ բավարար միջոցներ չունեն։ Ցանքսն ու խոտհունձը սկսվել են․ եթե նախկինում քաղը 3,50 լարի էր, հիմա դարձել է 4 լարի։ Խանութներում իրավիճակն ավելի վատ է․ ամեն ինչ թանկանում է։ Ի՞նչ կարող են անել մարդիկ։ Ես, օրինակ, տաքսու վարորդ եմ։ Երբ ասում եմ, որ տաքսու ծառայության գինն այսքան է, մարդիկ զարմանում են։ Բայց գնում են խանութներ, թանկ ապրանքներ ու սնունդ են գնում, իսկ տաքսու համար այդ գումարը չեն ցանկանում վճարել։ Չէ՞ որ բենզինի թանկացումն անմիջականորեն ազդում է նաև մեզ վրա»։
Բնակիչները տրանսպորտի, ինչպես նաև գյուղերում տարբեր աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ծառայությունների թանկացումները կապում են հենց վառելիքի գնի բարձրացման հետ։ Նրանց խոսքով՝ վառելիքի թանկացումը անմիջականորեն անդրադառնում է տրանսպորտի և գյուղատնտեսական աշխատանքների ինքնարժեքի վրա, ինչի հետևանքով ավելանում են նաև բնակիչների ծախսերը և տուժվում են հենց գյուղացիները;

