Սաթխայում նոր հանգստի գոտու շինարարությունը դեռ ընթացքի մեջ է

Սաթխայում նոր հանգստի գոտու շինարարությունը դեռ ընթացքի մեջ է

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բնակիչները սեփական ուժերով կառուցում են նոր ժամանցային գոտի։ Նախաձեռնությունը տեղի բնակիչներինն է, ովքեր համախմբվել են՝ բարելավելու գյուղի հանգստի հնարավորությունները։

Տեղեկանալու համար, թե ո՞ր փուլում են հանգստի գոտու աշխատանքները NOR-ի լրագրողը կապ հաստատեց Սաթխա գյուղի ներկայացուցիչ Գաբրիել Ղազարյանի հետ։

«Դեռ աշխատանքները ընթացքի մեջ են։ Շինարարական աշխատանքները շարունակվում են։ Գումարը դեռ հավաքագրվում է, և անհրաժեշտ միջոցները հավաքվելուն զուգահեռ աշխատանքները շարունակվում են։ Եթե ֆինանսավորումը բավարար լինի, հույս ունենք, որ աշխատանքներն կավարտենք մյուս տարվա վերջին։ Ամեն ինչ կախված է ֆինանսավորումից» ,-նշեց Գաբրիել Ղազարյանը ։

Այգու կառուցման համար բացվել էր հաշվեհամար, որտեղ գյուղի բնակիչները, երիտասարդները և արտերկրում գտնվող սաթխացիները պարբերաբար փոխանցում են գումար։ Ներդրումների շնորհիվ աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով։ Ըստ նախագծի պլանավորվում է այգում կառուցել բեմահարթակ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, շատրվան, նստատեղիներ, զբոսուղի, որը շրջափակված կլինի բուսական աշխարհով, գիշերային լուսավորությամբ։