Վրաստանի 43 քաղաքացի արտաքսվել է Իռլանդիայից

Վրաստանի 43 քաղաքացի արտաքսվել է Իռլանդիայից

Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 43 քաղաքացի,- հայտնում է Իռլանդիայի արդարադատության, ներքին գործերի և միգրացիայի նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ Վրաստան արտաքսվածների թվում են 33 տղամարդ և 7 կին, ինչպես նաև մեկ ընտանիք՝ երեք երեխայով։

Իռլանդիայի ոստիկանությունը նշել է, որ արտաքսված տղամարդկանցից 4-ը դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար։

«Ցանկանում եմ նշել, որ Վրաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը երկրում ապրում է օրինական ճանապարհով և դրական ներդրում է ունենում իռլանդական հասարակության կյանքում», – ասել է Իռլանդիայի արդարադատության, ներքին գործերի և միգրացիայի նախարար Ջիմ Օ’Քալահանը։

Դուբլինի օդանավակայանից Թբիլիսի թռիչքը տեղի է ունեցել կիրակի՝ սեպտեմբերի 20-ին։

Իռլանդիայի կառավարության հայտարարության համաձայն՝ ինքնաթիռի վարձակալության և թռիչքի արժեքը կազմել է 225,575 եվրո։