Նինոծմինդայում քվեարկում են «Քաղաքացիական բյուջե» ծրագրի նախագծերի օգտին

Նինոծմինդայում քվեարկում են «Քաղաքացիական բյուջե» ծրագրի նախագծերի օգտին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Նինոծմինդայի մշակույթի տանը ընթանում է «Քաղաքացիական բյուջե՝ Նինոծմինդա» ծրագրի շրջանակում առաջնահերթ նախագծերի ընտրության գործընթացը։

Քվեարկության է ներկայացվել երեք նախագիծ․

1. Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասում արարողությունների տան հարակից աղբյուրի տեղափոխում մայթին մոտ գտնվող համապատասխան վայր, ջրամատակարարման ապահովում, հարակից տարածքի բարեկարգում և սանհանգույցի վերականգնում։
Հեղինակ՝ Արտյուշ Մոսոյան։

2. Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում պուրակի կառուցում, տարածքի բարեկարգում և բնակչության համար հանգստի ու ռեկրեացիոն տարածքի ստեղծում։
Հեղինակ՝ Հովհաննես Մզիկյան։

3. Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում զբոսայգու կառուցում, տարածքի բարեկարգում և փակ տաղավարի տեղադրում՝ բնակիչների համար հանգստի և շփման հարմարավետ միջավայր ապահովելու նպատակով։
Հեղինակ՝ Հայկազ Էլոյան։

Նինոծմինդայի բնակիչներերը եկել էին կատարելու իրենց ընտրությունը։ Ընտրությունները կտևեն մինչև ժամը 16։00-ն, իսկ առավել շատ ձայներ սատցած նախագիծը հայտնի կդառնա մինչև 17։00-ն։

NOR ռադիոկայանը կհետևի իրադարձությունների զարգացմանը և կներկայցանի հետագա նյութերում։